«Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից. Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից.

«Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից: Եթե 10-15 պարեկային ավտոմեքենա իր անձնակազմով (20-30 հոգի) չեն կարողանում (30 րոպե) վնասազերծել մեկ երիտասարդ հայի, ապա մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվի, եթե թուրք-ադրբեջանական հատուկ նշանակության դիվերսանտ լինի այդ նույն մեքենայի ղեկին, պատկերացրեցի՞ք։ Սա խայտառակություն է, որի հիմնական մեղավորները արդեն 4-5 տարի է ապահովում են Հայաստանի անվտանգությունն ու հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը: Ունենք այն ինչ ունենք. ողբերգությունները սրանց օրոք անխուսափելի են…

Հայաստանը ժամանակին համարվում էր աշխարհի ամենաապահով ու ամենաանվտանգ երկրներից մեկը, իսկ հիմա կախված ենք մեկ բարակ թելից, Աստված էլ բեթարից ազատի…»:



Նման նյութեր