«Պարեկները սկսել են թույն աշխատել»․ Էդգար Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Պարեկները սկսել են թույն աշխատել»․ Էդգար Խաչատրյան

Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից․

«Պարեկները սկսել են թույն աշխատել))) Երեկ կանգնացրել են, մեքենաս ոտից գլուխ ստուգել են, իմ դանակն են(ազատ վաճառքում գտնվող) գտել պայուսակից մեջից ու շատ լուրջ դեմքով հարցեր են տալիս։

Ես ֊Ազատ վաճառքում ա եղբայր

Պարեկ ֊Զենքն էլ ա ազատ վաճառքում

Ես ֊ Զենքը ազատ վաճառքում չի, զենքի համար թույլտվություն ա պետք, ընդ որում թույլտվության տեսակներն էլ էն տարբերվում

Պարեկ ֊ Ով ուզի կառնի

Ես ֊ Չի կարա պետք ա գնա թույլտվություն ստանա, իսկ դա արդեն նշանակում ա, որ ազատ վաճառք չի

Մի խոսքով երկար կխոսայինք դեսից դենից, բայց փաստաթղթերս տվեցին գնացի։ Ժողովուրդ ջան, որ մարդկանց օրենք եք սովորացնում, հետո մեքենա եք տալիս, ասում եք իջի դուրսը մարդ կանգնացրա, օրենքը նորմալ սովորացրեք։

#Hummer»



Նման նյութեր