30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մանկահասակ երեխային․ նա հայտնաբերվել է
Advertisement 1000 x 90

30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մանկահասակ երեխային․ նա հայտնաբերվել է

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: