CNN-ը նոր տեսանյութ է ցուցադրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի պալատից, որտեղ երևում է, թե ինչպես է նա անկողնուն չհասած՝ ցած ընկնում:
Սաակաշվիլին ձերբակալել է 2021 թվականին, որից հետո անազատությունը կրում է Ռուսթավի քաղաքի բանտում։
2022 թվականի մայիսից առողջական վիճակի վատթարացման պատճառով նա գտնվում է «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։
Նրա կողմնակիցները պնդում են, որ Սաակաշվիլին պետք է անհապաղ բուժում ստանա արտերկրի կլինիկաներում, ինչին կտրականապես դեմ են Վրաստանի իշխանությունները։