Որպես հրավիրյալ երեկ Ջերմուկում ՀՀ վարչապետի, գործադիր և դատաիրավական համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԱԺ գործընկերների հետ մասնակցեցի Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են։
Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման, մրցակցային առավելության գրավականը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը կոռուպցիայի բացառումն է` բոլոր մակարդակներում։
Կոռուպցիայի դեմ անողոք պայքարն այս առումով այլընտրանք չունի։
Հ.Գ. Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»,- գրել է նա։