«Ժամանակի ճանապարհորդը» հայտարարել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ «կտեղափոխվեն» անցյալ
Advertisement 1000 x 90

«Ժամանակի ճանապարհորդը» հայտարարել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ «կտեղափոխվեն» անցյալ

Այսպես կոչված ժամանակի ճանապարհորդը պատմել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ կընկնեն մի պորտալի մեջ, որը նրանց կտանի հեռավոր անցյալ, գրում է The Sun-ը։

TikToker Էնո Ալարիկը պնդում է, որ եկել է 2671 թվականից: Օգտատերն իր ուղերձով սահմռկեցուցիչ տեսանյութ է հրապարակել ՝ ցուցադրելով Երկիր մոլորակի տեսողական էֆեկտները։

«Այո, ես իսկական ժամանակի ճանապարհորդ եմ»,- ասում է նա՝ չմանրամասնելով ոչինչ։

Նրա պնդմամբ՝ այս Վալենտինի օրը կբացվի «25000 մ.թ.ա. պորտալ»։ «Դա 2 մղոն լայնությամբ խորտակիչ է լինելու Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում»: Ըստ երեւույթին, մոտ 15000 մարդ կմտնի այս պորտալ, եւ միայն 1200-ը կվերադառնան։

Սակայն սոցցանցի օգտատերերի մեծամասնությանը չի համոզել այս «նախազգուշացումը»։

news.am