Financial Times-ը գրում է, որ Apple-ը դժվարությունների է բախվել Հնդկաստանում արտադրությունն ընդլայնելու հետ կապված: Պարզվել է, որ այս երկրում արտադրված iPhone-ի յուրաքանչյուր երկրորդ պատյանը խոտանված է։
Նշվում է, որ հնդկական գործարանում, որը ղեկավարում է Tata Group կոնգլոմերատը, iPhone-ի պատյանների միայն 50%-ն է համապատասխանում պահանջներին, որպեսզի դրանք ուղարկվեն Foxconn՝ հետագա հավաքման համար:
Նշվում է նաև, որ Հնդկաստանում արտադրության ընդլայնման գործընթացն այնքան էլ արագ չի եղել՝ մասամբ լոգիստիկայի, սակագների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով։ Ընդ որում, ընկերությունն ակնկալում է iPhone-ի արտադրության կեսը Հնդկաստան տեղափոխել մինչև 2027 թվականը։
Ենթադրվում է, որ եթե Apple-ը չլուծի Հնդկաստանում արտադրված պատյանների որակի հետ կապված խնդիրները և չկազմակերպի առաքումներ, ապա iPhone 15-ի արտադրության մեկնարկը Հնդկաստանում Չինաստանի հետ միաժամանակ կարող է վտանգի տակ հայտնվել։