The Arena Group հրատարակչությունը, որը հանդիսանում է մի շարք հայտնի ամսագրերի (Sports Illustrated, Parade և Men’s Journal) սեփականատեր, hայտարարել է, որ այսուհետ իրենց հրապարակումների ստեղծման համար կօգտագործվի ԱԲ ծրագիր: Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվում են Jasper և Nota ընկերությունները։ Նոր ԱԲ-ն կաշխատի լրագրողների հետ համատեղ և, ըստ հրատարակչության ներկայացուցիչների, այս ԱԲ-ն նախատեսված չէ մարդկանց փոխարինելու համար։
Ինչպես պարզաբանել է The Arena Group-ի գործադիր տնօրեն Ռոս Լևինսոնը, իրենք մտադիր են օգտագործել ԱԲ տեխնոլոգիաները՝ իրենց հարթակի հնարավորությունները ընդլայնելու համար։ ԱԲ գործիքները կօգնեն տեղեկատվության մշակման հարցում, ինչը կօպտիմիզացնի նոր նյութերի պատրաստման գործընթացները։ Եվ, ընկերության մտահղացման համաձայն, այն հաճախորդների ներգրավման նոր ուղիներ կբացի։
Փորձնական նախագծում The Arena Group-ի խմբագիրներն արդեն օգտագործել են ԱԲ տեխնոլոգիան՝ օրվա նորությունները վերլուծելու, ամենաարդիական թեմաներն արագ ընտրելու և արխիվներից հարակից նյութեր հավաքելու համար:
Տեղեկատվության մշակման ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել մարդկանց բեռը և արագացնել նոր հրապարակումների ստեղծումը: Սակայն հրապարակումների վերջնական տեսքը վերահսկվում է մարդկանց կողմից՝ ԱԲ դեռևս չի կարող ամբողջությամբ փոխարինել լրագրողի և խմբագրի աշխատանքը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը