SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2022 թվականի հունիսից հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Խ․-ն գտնվում է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում։
Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ այցելելով նշված շենք, շրջափակում են այն՝ կանխելու համար հետախուզվողի հնարավոր փախուստը։
Պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է, ու Էդուարդ Խ․-ն, զգալով, որ իր հետևից են եկել, 4-րդ հարկի պատուհանից փորձում է դիմել փախուստի, սակայն անզգուշաբար ընկնում է։