Հայրենակիցնե՛ր, միացրեք երկփուլայինը Վոթզափում․ Սամվել Մարտիրոսյանի հորդորը
Advertisement 1000 x 90

Հայրենակիցնե՛ր, միացրեք երկփուլայինը Վոթզափում․ Սամվել Մարտիրոսյանի հորդորը

Հայրենակիցնե՛ր։ Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են հիմնականում Վոթզափ, նաեւ Վայբեր հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։ Էս պահին, բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։ Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթզափում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի բնակիչներ։ Մեկնաբանությունում դնում եմ դրա վերաբերյալ տեսանյութը, որը մենք սարքել ենք հենց Մետայի, Վոթզափի թիմի հետ։

Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր