
Քիչ առաջ ArmLur.am-ին ահազանգ է հնչեցվել, որ երեկ երեկոյան Արարատի մարզի զորամասերից մեկի տարածքում խոշոր հրդեհ է եղել: Հրամանատարական կազմը խառնվել է իրար, փորձել են ամեն ինչ անել և մարել հրդեհը: Հրդեհը մարվել է ուշ երեկոյան:
ArmLur.am-ը դիմեց Պաշտպանության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել տվյալ զորամասում: Ի պատասխան մեր հարցադման, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ զորամասին կից տարածքում մի քանի հնամաշ անվադողեր են այրվել, որն անմիջապես մարվել է: