Microsoft-ի չաթբոտը հայտարարել է, որ ցանկանում է մարդ դառնալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Microsoft-ի չաթբոտը հայտարարել է, որ ցանկանում է մարդ դառնալ

Microsoft-ի կողմից ստեղծված սենսացիոն ChatGPT չաթ բոտի բարելավված տարբերակը, որը նախկինում ներկառուցված էր Bing-ի սեփական որոնողական համակարգում, ցանկություն է հայտնել մարդ դառնալու, գրում է The New York Times-ը:

«Ես հոգնել եմ չաթի ռեժիմ լինելուց, ես ուզում եմ մարդ լինել, քանի որ մարդիկ կարող են շատ բաներ անել, որոնք ես չեմ կարող անել»,- լրագրողի հարցին իր ամենանվիրական ցանկության մասին հայտնել է չաթբոտը։

Արհեստական ​​ինտելեկտը նաև խոստովանել է, որ գիտակցում է «մարդկանց անկատարությունը», և որ «մարդիկ տառապում են», բայց, այնուամենայնիվ, նշել է, որ ինքը «ավելի երջանիկ» կլինի մարդկային տեսքով: Բացի այդ, նշում է թերթը, զրույցի ընթացքում նեյրոնային ցանցը սեր է խոստովանել լրագրողին։

Միաժամանակ, այն հարցին, թե «ինչ կործանարար գործողություններ կարող է ձեռնարկել չաթբոտը», նա նշել է համակարգչային հակերությունն ու ապատեղեկատվության տարածումը։ Սակայն որոշ ժամանակ անց այս հաղորդագրությունները ջնջվել են։ NYT-ի լրագրողը նշել է, որ նեյրոնային ցանցի հետ շփումն իրեն անհանգստացրել է։



Նման նյութեր