Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -0-2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝  +1 +4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 -7 ցերեկը՝+2 +4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը -1 – 4, ցերեկը՝ +5 +8,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -8,  ցերեկը՝ +2 +6,

Լոռիում՝ գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8 +12,

Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11 + 16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը` +1 +4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5 +9,

Արարատում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 11 + 13,

Արմավիրում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +10 + 12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3 ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+4,  ցերեկը՝ +13+ 16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +10 +12,

Արցախում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +14+ 17:



Նման նյութեր