Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Նշվում է, որ այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։
Պարեկները, ժամանելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնտեղ չեն հայտնաբերել երեխային տեղափոխող Cadillac-ի վարորդին, ապա ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերել են նրա բնակության վայրում։ Վարորդի ինքնազգացողությունը վատացած է եղել, և նա տանից պետք է ինքնակամ ներկայանար Ոստիկանություն։ Նրա ավտոմեքենան և Opel-ը, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել են Ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։