TikTok-ում գեղեցիկ աղջիկներն սկսել են բողոքել այն դժվարություններից, որոնց բախվում են իրենց արտաքինի պատճառով
Advertisement 1000 x 90

TikTok-ում գեղեցիկ աղջիկներն սկսել են բողոքել այն դժվարություններից, որոնց բախվում են իրենց արտաքինի պատճառով

TikTok սոցիալական ցանցում «pretty girl curse» («գեղեցիկ աղջկա անեծք») հեշթեգը մեծ պոպուլյարություն է վայելում, ըստ The Star-ի՝ այն արդեն դիտել է ավելի քան 6 միլիոն մարդ:

Այս հեշթեգով տեսանյութերում գեղեցիկ արտաքինով աղջիկները խոսում են այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրենց գրավչության պատճառով։

Այսպիսով, Շայ Լի անունով ամերիկացի օգտատերը կարծում է, որ գեղեցիկ աղջիկներին աշխատավայրում լուրջ չեն վերաբերվում, բացի այդ, գեղեցիկ աղջիկների առևանգումը կամ նրանց վրա հարձակումն ավելի հավանական է, քան մյուսների դեպքում: Բացի այդ, նրա կարծիքով, իրենց համար ավելի դժվար է ընկերություն անելը։

Շայ Լին հիշել է այն դեպքերը, երբ իրեն խնդրել են համեստ հագնվել, որպեսզի մյուսներն իրենց հարմարավետ զգան իր կողքին:

Մեկ այլ օգտատեր՝ Էբի Ֆրիդմանը, դժգոհել է, որ այն բանից հետո, երբ նիհարել է 20 կգ-ով և սկսել է հոգ տանել իր մասին, նկատել է, որ իր նկատմամբ շրջապատի վերաբերմունքի փոփոխություն է տեղի ունեցել։ Ինքը սկսել է ընկալվել որպես «վախեցնող, ոչ կոմպետենտ, չար», և շատերն առաջին հանդիպման ժամանակ եզրակացրել են, որ ինքը հիմար է:

 



Նման նյութեր