Նունե Եսայանը նոր երգ է ներկայացրել, որը բավական համահունչ է այսօրվա եղանակին։ «Ձյուն է անում» կոչվում է երգը, որի հեղինակներն են Վարդան Գալստյանն ու Հարութ Թիզյանը։ Ի դեպ, սա իր երգացանկում առաջին երգը չէ, որը երգչուհին նվիրել է ձյանը։ Նրա կատարմամբ «Ձյուն» երգն արդեն տարիների հիթ է համարվում։
Չնայած երգը ներկայացված չէ տեսահոլովակով, այն հաշված ժամերում հավաքել է 4800-ից ավելի դիտում եւ մոտ 40 մեկնաբանություն, որոնք փաստում են, որ Նունեի երկրպագուները հասցրել էին երկար սպասել նրա նոր երգերին։