OnePlus-ը հրապարակել է նոր OnePlus 11 Concept սմարթֆոնի լուսանկարները։ Յուրահատուկ դիզայնով այս հեռախոսի շնորհանդեսը տեղի կունենա Mobile World Congress 2023 (MWC) տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, հայտնում է Engadget-ը։
Հրապարակված պատկերներում երևում է, որ սմարթֆոնի հետնամասը զարդարված է նեոնային լուսավորությամբ գալարաձև փոքրիկ խողովակով, որի մի ծայրը հասնում է տեսախցիկի բլոկին։
Պարզ չէ, թե արդյոք նեոնային լուսավորությամբ խողովակը միայն դեկորատիվ բնույթ կկրի, թե այլ դեր ևս կունենա։ Ընկերությունը նշել է, որ այն նմանակում է արյունատար անոթներին, իսկ նման դիզայնը կոչվում է Flowing Back:
MWC 2023-ը կանցկացվի Բարսելոնայում, տեխնոցուցահանդեսը կմեկնարկի փետրվարի 27-ին։