Ճապոնիայում բաց երկնքի տակ անցկացվել են օդաչուավոր թռչող մեքենայի առաջին փորձարկումները
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում բաց երկնքի տակ անցկացվել են օդաչուավոր թռչող մեքենայի առաջին փորձարկումները

Ճապոնիայում բաց երկնքի տակ անցկացվել են օդաչուավոր թռչող մեքենայի առաջին փորձարկումները Կյուսյու կղզում գտնվող Օիտա քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Masc ընկերության ներկայացուցչին։

«Այսօրվա փորձարկումն անցել է առանց միջադեպերի եւ հաջողությամբ ավարտվել է»,-հայտնել է ընկերությունը։

Թռչող մեքենան փորձարկումների ընթացքում բարձրացել է 30 մ  եւ 3 րոպեում հաղթահարել 431 մ հեռավորությունը՝ շրջանաձեւ հետագծով շարժվելով ծովի վրայով: Թռիչքի արագությունը կազմել է 36 կմ/ժ: Թռչող մեքենան օդաչուավոր սարք է, սակայն թռիչքային փորձարկումներն իրականացվել են ավտոպիլոտի օգտագործմամբ, որի շնորհիվ մեքենան թռել է նախապես ծրագրավորված հետագծով:

tribune.am