2021 թվականին Rolls-Royce ընկերության և Մեծ Բրիտանիայի տիեզերական գործակալության միջև կնքված համաձայնագիրն արդեն սկսել է տալ իր պտուղները։ Rolls-Royce-ը ստեղծել է միկրո ռեակտոր, որը մարդկանց Մարս կտեղափոխի 6 անգամ ավելի արագ։
Rolls-Royce-ը վերջերս ցուցադրեց իր միկրո ռեակտորի լուսանկարը, որը օգտագործվելու է տիեզերանավերում։ Ընկերության ներկայացուցչի պնդմամբ` այն հանդես է գալիս որպես ապահով և չափազանց հուսալի վառելիքի միջոց։ Ներկայումս միջուկային շարժիչները, որոնք օգտագործում են ատոմների բաժանման էներգիան, ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հնարավորություն կտան արագացնել և, հետեւաբար, նաև կրճատել այն ժամանակը, որը ծախսվում է տիեզերքի տարբեր անկյուններ տեղափոխվելու համար։
Միջուկային շարժիչը հնարավորություն է տալու կրճատել ուղևորությունը դեպի Մարս՝ 8-9 ամսից մինչև 45 օր կամ նույնիսկ ավելի քիչ։