«Չգիտես ինչու՝ Մանեն գովազդը միացրել ա այնպես, որ ես՝ 40-անց ֆեյսբուքահայս իմանամ այդ մասին». Արմեն Մինասյան
Advertisement 1000 x 90

«Չգիտես ինչու՝ Մանեն գովազդը միացրել ա այնպես, որ ես՝ 40-անց ֆեյսբուքահայս իմանամ այդ մասին». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից.

«Մրցույթը նախատեսված է մինչև 35 տարեկանների համար, բայց չգիտես ինչու՝ Մանեն գովազդը միացրել ա այնպես, որ ես՝ 40-անց ֆեյսբուքահայս իմանամ այդ մասին (կամ՝ Թանդիլյանը գործիքից տեղյակ չէ ու միջոցները ցաքուցրիվ ա անում, կամ էլ իր թիրախը ոչ թե մրցույթի մասնակիցներն են, այլ նրանք, ովքեր կասեն՝ մալադեց Մանե ջան)։ Բայց էականը սա չէ։

Էականն այն է, որ Մանեն, հավանաբար, չի պատկերացնում, թե ինչ ասել է բեկումնային էջ։ Նրան թվում է, որ էջը 1988-ն է ու վերջ։ Հավանաբար չի էլ պատկերացնում, որ 2010-ականները ևս այդ էջից են։ Եթե պատկերացներ, նման առաջարկով գովազդ չէր միացնի։ Այլապես․․․

Այլապես կգտնվեր մի 33-34 տարեկան խելացի մեկը, ով 1000 բառի շրջանակներում կբացատրեր, որ երբ սոցիալական ու անվտանգային ծանր բեռ ունեցող երկրում պայքարում ես հանուն նրա, որ ավելի շատ աշխատողը ավելի քիչ հարկ վճարի (իսկ կուտակայինի դեմ պայքարը հենց դա էր), ավելին՝ դառնում ես նախարար ու քո պայքարին հակառակ որոշում ես կայացնում (ի վերջո ում օրոք լիարժեք գործարկվեց կուտակայինը), ու այդ ամենի արդյունքում դիրքավորվում ես իբրև առաջադեմ լիդեր, պարզապես ցուցանում ես, որ թքած ունես բեկումի վրա էլ, երկրի վրա էլ»։



Նման նյութեր