Դերասանուհի Լիլի Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ինքն ու ռեփեր-դերասան Համոն ամուսնալուծվել են: Դերասանուհին սոցիալական կայքում փոխել է կարգավիճակը՝ նշելով «ամուսնալուծված», իսկ ընկերները կարծել էին, թե կատակել է.
«Երկար չգրեմ՝ կատակ չէ, բայց ամեն ինչ լավ է, ողբերգություն չի եղել»,-ի պատասխան բազում մեկնաբանությունների՝ գրել է դերասանուհին:
Զույգն ամուսնացած էր մոտ 12 տարի, ունեն 2 երեխա: