«Ամենասարսափելի մղձավանջում անգամ չէի պատկերացնի, որ պետությունս այնքան տկար ու թուլակամ ղեկավար կունենա, որ չի համարձակվի համարժեք պատասխան տալ բացառիկ լկտիացած ալիևին». Աննա Կոստանյան
Advertisement 1000 x 90

«Ամենասարսափելի մղձավանջում անգամ չէի պատկերացնի, որ պետությունս այնքան տկար ու թուլակամ ղեկավար կունենա, որ չի համարձակվի համարժեք պատասխան տալ բացառիկ լկտիացած ալիևին». Աննա Կոստանյան

Ամենավատ երազում նույնիսկ չէի կարող տեսնել, թե ինչպես է ադրբեջանի նախագահը հանդարտ ինքնավստահությամբ խոսում Հայաստանի և իր երկրի երկխոսության և Արցախի (իր խոսքով արդեն Ղարաբաղի) հայկական փոքրամասնության անվտանգության ու իրավունքների մասին` որպես ադրբեջանի ներքին հարց։

Ամենասարսափելի մղձավանջում անգամ չէի պատկերացնի, որ պետությունս այնքան տկար ու թուլակամ ղեկավար կունենա, որ չի համարձակվի համարժեք պատասխան տալ բացառիկ լկտիացած ալիևին։

Սա հայկական մեծ ողբերգություն է, երբ տեսնում ես, թե ինչպես է երկրիդ ղեկավարը ստորացված ժպիտով խոսում ժողովրդավարության, կոռուպցիայի ու դատական անկախ համակարգի մասին մի տեղ, որտեղ բացարձակ դրա մասին խոսելու ժամանակը չէ, երբ երկուսուկես տարի բաքվի բանտերում պահվող գերիներ և անհայտ կորած զինվորներ ունես, երբ 60 օր Արցախն ու արցախահայությունը տոտալ ու անհեռանկար շրջափակման մեջ են։

Ու դեռ գտնվում են մեզ հիմարի տեղ դնող բացառիկ անմեղսունակներ, ովքեր համարձակվում են ցանցում մեղադրել, թե «փոխանակ համախմբվեք վարչապետի շուրջը, օգնեք դուրս գանք այս իրավիճակից, շարունակում եք քննադատել ու մեղադրել, ձեր ուզածը միայն իշխանությունն է»։

Միայն մի հարցում կարելի է ձեզ «օգնել». «ձեռք մեկնենք», որ օր առաջ հեռանաք կառավարության շենքից ու առհասարակ իշխանությունից, մեզ ազգովի էլ ավելի ստորացուցիչ պարտությունների տանելուց։

Ուրիշ ոչ մի հարցում ձեզ չի կարելի օգնել։ Ձեզ որևէ հարցում աջակցելն անվերապահ հանցակից դառնալ կնշանակի։

Անիծյալ լիներ 2018-ի ապրիլի 23-ը…

Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր