Տղաներ, դուք չեք ամաչո՞ւմ էգերի կողմից էսչափ կեղտոտ օգտագործվելուց
Advertisement 1000 x 90

Տղաներ, դուք չեք ամաչո՞ւմ էգերի կողմից էսչափ կեղտոտ օգտագործվելուց

Մի տեսակ թրենդ է հայտնվել 18-րդ դարի ժանյակախեղդ գիշերանոցով բաց ուսերն ու ուռած կրծքերը մի կերպ շղարշող հղիության վերջին օրերը հանրությանը դեմ տալը։ Ընդ որում, պարտադիր աքսեսուար է կապույտ ջինսով ամուսինը՝ աջից։ Կարևորը նրա ձեռքի դիրքավորումն է կնոջ փորի վրա։ Որոշ նկարներում թույլ են տալիս ձախ ձեռքով ուսի մերկությունը մեղմելու խաբկանք ստեղծել։

Նման նկարները բացառապես ընտանեկան նեղ միջավայրում տվյալ էրեխու հարսանիքին նախորդող գիշերը ընտանիքով նայելու համար պետք է պահպանվեն։

Տղաներ, դուք չեք ամաչո՞ւմ էգերի կողմից էսչափ կեղտոտ օգտագործվելուց։ Դուք էս ի՞նչ եք անում։ Ձեր մեջ առողջ որձությունը էս աստիճան, ե՞րբ վերացավ․․․

Չգիտեմ, երևի ջնջվող ստատուս դառնա․․․ Ասա իմ ինչին ա պետք, ով իր կնոջը ինչ աստիճանի բաց կցուցադրի։

Ծովինար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր