Քիչ առաջ դպրոցի մոտ մի հոգեկան հիվանդ հարձակվել է անչափահաս աղջկաս և ընկերուհիների վրա: Հետապնդել, հայհոյել, փորձել է հարվածել: Աղջիկս զանգել է 911, որը գործել է շատ օպերատիվ: Ժամանել են ոստիկանները, իսկ 911-ի աշխատակիցները պահել են մշտական հեռախոսակապ: Հոգեկան հիվանդը տեղափոխվել է ոստիկանության բաժին: Երեխան որևէ ֆիզիկական վնաս չի կրել, հիմա արդեն տանն է և հանգիստ:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում 911-ի աշխատակիցներին և դպրոց արագ ժամանած ոստիկաններին:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից