Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet Corporation-ը, հրաժարվել է ռոբոտների հետագա վերամշակումից, որոնք նախատեսված էին՝ պարզեցնելու աշխատանքը տնային և գրասենյակային միջավայրերում: Ըստ The Verge-ի՝ նախագիծը կրճատվել է։
«Everyday Robots-ն այլևս առանձին նախագիծ չի լինի Alphabet-ի շրջանակներում: Որոշ տեխնոլոգիաներ և որոշ աշխատակիցներ կտեղափոխվեն Google Research-ի շրջանակներում գոյություն ունեցող ռոբոտաշինության նախագծերին», – ասել է Everyday Robots-ի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Դենիզ Գամբոան:
2022 թվականին թողարկվել է ռոբոտների նոր թարմացում՝ հիմնված Google-ի AI հետազոտության վրա։ Սա թույլ է տվել նրանց մշակել հրամանները բնական լեզվով:
The Verge-ի լրագրողները հայտարարել են, որ Everyday Robots-ից հրաժարումը «հիասթափեցնող ավարտ է Alphabet-ի ռոբոտաշինության հերթական հավակնոտ նախագծի համար»։ Նրանց կարծիքով՝ 10 տարի կորպորացիան չի կարողացել տպավորիչ հաջողությունների հասնել ռոբոտների մշակման գործում՝ չնայած խոշոր ֆինանսական ներդրումներին և երրորդ կողմի մասնագիտացված ընկերությունների ձեռքբերումներին։