
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին ժամը 14։01-ին տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «MAN» (վարորդ՝ Ա. Հ.) և «Iveco» (վարորդ՝ Գ. Մ.) մակնիշների բեռնատարները: