Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մերուժան Հ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով նոր կառուցված Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, ապա հայտնվել ձորակում, կոտրելով ձորակով անցնող գազատար խողովակների հերնասյուները և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ավտոմեքենան դարձի են բերել, որից հետո օպերատիվորեն ժամանած բժիշկների շտապօգնության խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։