Արցախի հակամարտության կարգավորման սկզբունքները հաջորդ անգամ սմս հաղորդագրությա՛մբ ճշտեք, տհասներ…
Իսկ իրականում՝ եգիպտացորենի ու կարկանդակի խժռման փնթի «հերոսների» թեմայից անդին… տեղեկատվական դաշտն անհրաժեշտ է մաքրել սանիտարական այդ աղբից, չմոռանալ ու առաջնային համարել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգային կարևոր խնդիրներն ու… մեկ-մեկ խոսել հայ մտքի հաջողության ու հաղթանակի մասին, որը միտումնավոր դուրս է թողնվում ակտիվ քննարկման դաշտից։
Այսպես. իմաստուն խաղի հայ առաջատար, օլիմպիական եռակի չեմպիոն, ՖԻԴԵ–ի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն ԱՄՆ դրոշի ներքո նվաճեց WR Chess Masters մրցաշարի հաղթողի կոչումը։
Հայ գրոսմայտերը Հայաստանի հավաքականից դուրս գալու որոշում կայացրեց 2021թ.-ին` պատճառը նշելով պետության, իմա՝ իշխանության, անտարբերությունը։
Շնորհավորում եմ Լևոնին ակտիվ մարզավիճակի վերադառնալու և նոր հաղթանակ նվաճելու առթիվ. վստահ եմ այս թրքաբարո իշխանությանը քշելուց հետո կունենանք այնքան շնորհք ու երես՝ նրան դարձյալ հրավիրելու ազգային հավաքական։
Պի՛նդ եղեք։
Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա
Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյա էջից