2019 թվականի փետրվարի ձյունահոսքն է, ֆրանսիայի քաղաքացին ամբողջապես ճզմվել է այս փլատակների տակ ու շատ կարճ ժամանակում տեղում մահացել…
Ու նա ոչ թե շնչահեղձ է եղել այլ ճզմվել..․
Ինչու եմ հիշում կրկին այս դեպքը, որովհետև Թեղենիսը լավինաների արքան է, առնվազն երեք երթուղով ժամանակ առ ժաանակ մեծ մակերեսներով ձյան 40-50 սմ խորությամբ շերտը սահում է դեպի դահուկի համար ակնահաճո ձորակները…
Սա հատուկ եմ նշում քանի որ մի քանի օր առաջ երբ մենք բարձրանում էինք վերև, ինչ-որ խումբ ուղղաթիռով վայրէջք կատարեց Թեղենիսի գագաթին և մի քանի սնոուբորդիստներ, 100 անգամ ընկնելով, գլորվելով և իբրև թե սահելով, իջնում էին մահվան կուլուարով…
Մի արեք… առանց լեռանը ծանոթ լինելու մի ձեզ զոհեք.. չի կարելի ամեն ինչ մահվան ելքով սկսել, նույն տեղով 100 անգամ բարձրանալուց էլ 101 ը ճակատագրական է լինում, Հիշեք Դավիթ Լամային:
Ես գոռալով ասեցի, որ կառնեզից հեռու գնան, բայց դա ոչինչ չի փոխելու, իրենք արձագանքեցին, թե մոտեցել էին մեզ բարևելու, չգիտեին որ դա կարող է վերջին բարևելը լինի…
Հովհաննես Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից