Անօթևան տղամարդու կերպարանափոխությունն ապշեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անօթևան տղամարդու կերպարանափոխությունն ապշեցրել է համացանցի օգտատերերին

Ոճաբան, շարժական վարսավիրանոցի սեփականատեր Ջոշուա Սանտյագոն անվճար կտրել է անօթևան տղամարդու մազերը և զարմացրել հետևորդներին։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա TikTok-յան էջում։

Այսպիսով, հոլովակի սկզբում փողոցում տեսախցիկի առաջ հայտնվում է մի տղամարդ՝ գանգուր մազերով և մորուքով։ «Այս մարդը, ով ներկայումս անօթևան է, պահպանում է կյանքի նկատմամբ զարմանալի դրական վերաբերմունքը։ Նրա վրա կրակել են 13 անգամ, և չնայած դրան, նա միշտ չի կորցնում իր հույսը»,- ասել է վարսավիրը:

Դրանից հետո Սանտյագոն ցուցադրել է կտրման գործընթացը։ Վարպետը նախ կտրել է անօթևան տղամարդու գանգուրները, ապա կոկիկորեն սափրել նրա մորուքը՝ մի քիչ մազ թողնելով կզակի և վերին շրթունքի վերևում։

Հետևորդները գնահատել են տղամարդու կերպարանափոխությունը, ինչի մասին սկսել են գրել տեսանյութի տակ գտնվող մեկնաբանություններում․ «Կարծես նոր մարդ լինի», «Խենթություն է, թե ինչպես կարող է սանրվածքը փոխել ինչ-որ մեկի արտաքինը», – գրել են նրանք:



Նման նյութեր