Նախ, հասարակ մարդիկ, այսինքն Հայաստանի 3 միլիոն վարչապետներից Աննա-Էրատոյի նման, որոնց, իբր, ինքն ու իր ամուսինը սիրում են, կառավարական առանձնատներում չի ապրում, պադավատներով չի ֆռֆռում, պետական բյուջեի հաշվին աշխարհով մեկ թրև չի գալիս, տասնյակ թիկնապահներով չի ման գալիս, բրենդային շորեր, զարդեր, օծանելիք և ժամացույցներ չի կրում, հանցագործություններ չի գործում ու անպատիժ մնում…
Ես հասկանում եմ Աննա-Էրատոյի «փորացավը». նա փորձում է իր այս «պեռաշկակուկուռուզային» ֆոտոսեսիայով շնորհակալություն հայտնել այն գրագետ անհայրենասերներին և հատկապես անգրագետ հայրենասերներին, որոնք կարող են իրենց ընտանիքին սպասարկող այլասերված նիկոլական ժեխնյուզերի հիմար ու տգետ և այդ մարդկանց ուղղակի ծաղրող հրապարակումներին հավատալ ու, որ իր նմանն էլ ծիծաղի նրանց վրա, որ հավատում են, որ ամեն ամիս Ալիևը ու Մեհրիբանը մահանում են, իսկ կապիտուլյանտ Նիկոլն էլ աշխարհի տիրակալն է…
Միայն այն, որ իշխանությունը պահելու համար Աննա-Էրատոենք պատրաստ են քաղաքականությունից չհասկացող և պատմություն չիմացող մարդկանց խաբել՝ բավ է, որ իր այս գրառմանը մարդ չհավատա…
Աննա֊Էրատոն որոշ ժամանակ առաջ «խոսում» էր գերմանական կոկիկ և մաքուր գյուղերի մասին, բայց հակաէսթետիկ ճենճոտ ինչ-որ տեղերից լուսանկարներ է հրապարակում և դա ներկայացնում է որպես «հասարակ հայի» ապրելավայր և ապրելակերպ…
Ես հասարակ ընտանիքի ներկայացուցիչ եմ… Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա անել այն, ինչ թույլ ես տալիս անել Աննա-Էրատոն ու իր ամուսինը. նրանց արածը գեղցի-ճենճոտություն է, որը որևէ առնչություն չունի հասարակ հայի կերպարի հետ…
Աննա-Էրատոն իրեն քննադատողներին մեղադրում է այն բանի համար, որ նրանք, իբր, «սիրում են քանդված եկեղեցիները, որովհետև ուրիշն է քանդել, կորցրած քաղաքները, որովհետև ուրիշներն են ապրում այնտեղ, Կոտորածի հուշարձանը, որովհետև ուրիշն է կոտորել, Մասիս սարը, որովհետև սահմանից անդին է։ Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելը չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք»…
Ի՞սկ Աննա-Էրատոն գիտեք ի՛նչ է սիրում… Ասեմ՝ Սուրբ Ղազանչեցոց վանքն ու տասնյակ եկեղեցիներն ու վանքերը, որոնք քանդվում և պղծվում են թշնամու կողմից, որովհետև իրեն ՀԱՅ համարող Նիկոլ Անհողն է դրանք նվիրել թուրքին, Հադրութը, Շուշին և հարյուրավոր կորցրած քաղաքները և գյուղերը, որովհետև ուրիշներն են ապրում այնտեղ, քանի որ դրանք թշնամուն նվիրել է Նիկոլ Արցախատուն, 44-օրա պատերազմին նվիրված հուշարձանները, որովհետև ուրիշն է կոտորել մոտ 5000 հայի իր ամուսնու՝ կապիտուլյանտ Նիկոլի պատճառով, Օմար կամ Իշխանասար լեռները, որովհետև իր ամուսնու՝ հողատու Նիկոլի պատճառով դրանք հիմա սահմանից անդին են… Մի խոսքով այն ամենը, ինչը սիրելն իր ամուսնու պատճառով էլ չի ենթադրում պատասխանատվություն, հոգատարություն, ջանք, քրտինք, աշխատանք, որովհետև Աննա-Էրատոյենք ամեն ինչ արեցին, որ իր սիրված վայրերը, որտեղ նա ֆոտոսեսիաներ էր անում հայտնվեն թշնամու վերահսկողության տակ…
Աննա-Էրատոյի տեղադրված վերջին «գլամուրային լուսանկարները» ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իր ամուսինը՝ Նիկոլ Անհողը նույն փնթին է և «բոշեն փաշա չի դառնա», իսկ ինքն էլ շարքային գեղցուց ընդամենը վերածվել է «գեղի-գլամուր» կնԳա…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից