Ըստ ժողովրդական հավատալիքների, մարտը համարվում էր «օր բռնելու» ամիս: Սա նշանակում էր, որ ամեն մեկը ամսվա որևէ օր էր իր մտքում պահում: Ու եթե այդ օրը պարզկա էր լինում, ուրեմն այդ մարդու ճակատագիրն էլ օրվա նման անամպ էր դառնալու:
1870-ականներին որոշեցին մարտ օտարամուտ անունը փոխարինել հայկականով: Անունը դրեցին Զարթին, ինչը նշանակում էր զարթոնքի ամիս: Բայց նորամուծությունը հաջողություն չունեցավ և շատ շուտով մոռացվեց:
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից