Կոլումբիայի դատարանն առաջին նիստն է անցկացրել մետավերսում
Advertisement 1000 x 90

Կոլումբիայի դատարանն առաջին նիստն է անցկացրել մետավերսում

Կոլումբիայի դատարանն առաջին անգամ դատավարություն է անցկացրել մետավերսում։ Արդյունքը հաջող է եղել, եւ նախատեսվում է շարունակել փորձը։

Երկու ժամ տեւած նիստի մասնակիցները քննարկել են ճանապարհատրանսպորտային վեճի գործը։ Նրանք վիրտուալ սենյակում հայտնվել են որպես ավատարներ, դատավոր Մարիա Քինոնես Տրիանան սեւ համազգեստով է եղել։

Այն աշխարհում առաջիններից մեկն էր, ով սկսել է իրական դատական ​​նիստերը փորձարկել մետավերսում՝ թվային տարածությունն ավելի իրատեսական դարձնելու համար:

Մասնագետները կարծում են, որ մետավերսի օգտագործումը կարող է հատկապես օգտակար լինել, օրինակ՝ լուրջ կոնֆլիկտների դեպքում, երբ մասնակիցները կարող են քննարկել որեւէ հարց՝ առանց միմյանց ֆիզիկապես տեսնելու։

News.am

 



Նման նյութեր