Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա

Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։

Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո եւ ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկի»։

Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։

Իսկ հիմա նայեք այս քարտեզին եւ ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք։

Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր