Օպաաա, նայեք ինչ արեցին
Advertisement 1000 x 90

Օպաաա, նայեք ինչ արեցին

Կառավարության նիստերը, որոնք անցնում են առանց Նիկոլ Փաշինյանի, հնարավոր է՝ շատերի աչքից վրիպում են․ կարող է համարվել, թե՝ «առանց երկրի ղեկավարի լուրջ չէ․․․»։ Եվ դա առիթ է, որ Կառավարության նիստի մասնակիցները «առիթավորվելով», «սղացնեն» շատ կարևոր հարցեր։ Մի բան, որ չի վրիպել ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովասափյանի ուշադրությունից, որն էլ իր հերթին, այդ մասին անդրադարձել է իր էջում, մասնավորապես գրելով․

«Օպաաա, նայեք ինչ արեցին

Դե, առավոտ պարզ դարձավ, որ դա դժխոյի հետ գնացել ա Գերմանիա ու, հավանաբար դրա հետ կապված՝ կառավարության նիստում զեկուցվող հարցեր չկային (ուշադիր հետևել եմ մինչև 10։50-ի gov-ում որևէ զեկուցվող նախագիծ չկար)։

Էս շուստրիները վերջի պահին 22 հարցից 3-ը՝ սարքեցին զեկուցվող, ինչ-որ արհեստական թեմաներ (14-րդ հարցը՝ «ՀՀ 2023 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում, ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», 21-րդ հարցը՝ «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի ՀՀ պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին և 22-րդ հարցը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» ՍՊԸ-ին հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին»)։

Ու ասեմ, ձեռի հետ էլ մի 4 հարց ավելացրեցին։

Ընդհանուր ստացվեց 28 հարց, որոնցից «զեկուցվեցին»՝ 4-ը։

Ողջ նիստը տևեց 42 րոպե։ Ճիշտ էդքան ժամանակ՝ զբաղված էին թիթեռ նկարելով»։



Նման նյութեր