Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Պարեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկություններ կան, որ նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Կարբիի համայնքապետարանից։ Համայնքապետարանի աշխատակիցը մեր հարցին ի պատասխան միայն ասաց․
«Կներեք, մենք որևէ տեղեկություն չենք կարող տրամադրել»։ Մեր ճշգրտող հարցին, թե ամեն դեպքում չե՞ք հերքում, որ դեպքը եղել է, աշխատակիցը կիսածիծաղով ասաց․
«Դե չգիտեմ, բայց ամեն դեպքում դիմեք ոստիկանություն, մենք ոչ մի ինֆորմացիա չենք կարող տրամադրել»։ Այսինքն՝ աշխատակիցը չհերքեց, որ դեպքը տեղի է ունեցել։