Խոշոր ավտովթար` Երևանում. 4 մարդ է տուժել
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար` Երևանում. 4 մարդ է տուժել

Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի փողոցում` ձիարշավարանից դեպի Աերացիա տանող ճանապարհահատվածում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։