Երևանում մթնոլորտային օդի որակը. փետրվարի 23-մարտի 1-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ փետրվարի 23-25-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 24-մարտի 1-ը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 26-28-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 23-ին, փետրվարի 27-մարտի 1-ը, Շենգավիթում՝ փետրվարի 27-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։