
Մարտի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։40-ի սահմանում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Վթարի փաստով Բ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, պարեկներն ու ոստիկանները աղբյուրին ասել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։