Լավագույն «ֆիլտրը» սիրված և ինքնաբավ լինելն է․ Նազենի Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Լավագույն «ֆիլտրը» սիրված և ինքնաբավ լինելն է․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջում գրել է․

«Լավագույն «ֆիլտրը» սիրված և ինքնաբավ լինելն է)))

Անգամ կասկածների ու անվստահությունների միջանցքի վերջում՝ ստեղծող ու ստեղծագործող մարդը գտնում է իր ԱՆԵԼԻՔԸ, հասկանում է իր որոշումների իրագործման «ինչպես»- ը ու նույնիսկ ամենատուրբուլենտ հասարակարգում կամ ժամանակաշրջանում գտնում է իր հաստատուն ՀԵՆՄԱՆ կետը:

Էդ հենման կետը դրսում ման գալն անիմաստ է). այն Ձեր ներսում է. միշտ մարդու ներսում, գուցե լավ թաքնված, բայց՝ ներսում:

Պարզապես ոմանք սովորել են այդ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ տեսնել կամ զգալ, իսկ ոմանք էլ մի քիչ անիմաստ ժամանակ են ծախսում իրենցից դուրս՝ ուրիշի մեջ այն գտնելու համար: Ու սխալ «հաշվարկ» են անում:

Հենման կետն ի վերջո քո ու աշխարհի նկատմամբ պարտավորությունների և պատասխանատվությունների դիտարկմամբ է նաև հասկանալի դառնում:

«Նոր սերնդի» որոշ ներկայացուցիչներ չունեն հենման կետ ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում, այլ իրենց Հեռախոսում)))

դրա համար էլ հաճախ անհարկի ագրեսիվ են կամ չափազանց պասիվ օգտատեր( user), սպառող: Հեռախոսով «ծնված» ու միայն դրանում ապրողի հենման կետը մարտկոցի նստելուն պես անմիջապես հօդս կցնդի )))))

Իսկ Մետաիրականությունից դուրս լրիվ ուրիշ՝իրական աշխարհ է, իրական խնդիրներով կամ հաճույքներով…

Ափսոս եք և ափսոս Է ժամանակը՝ տրված մարդուն: Հենման կետի՝ ժամանակին գտնելը կյանք է երկարացնում՝ բառիս բոլոր իմաստներով, ու Որակապես փոխում մարդկային էությունը, ընտրություն կատարելու ընթացքն ու արժեքային համակարգի ձևավորումը: Էլի խորացա

Մեզ սիրուն գարուն եմ մաղթում)) Իմ գարնան առաջին իր Քրոջս ծնունդով է սկսվում. ավելի լավ բան երազել անգամ չէի կարող

Մի օր կարեի է երկար խոսել «հենման կետի» մասին:

Ձե՞զ համար որն է այն, որտեղ կամ ինչպես)…»: