
Մարտի 3-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը (մոտ 9 քմ) թուլացել է․ առկա է փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։