Apple-ը կարող է iPhone 14-ը և 14 Plus-ը ներկայացնել դեղին գույնով։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ չհաստատված աղբյուրին հղումով։
Մի քանի աղբյուրներ պորտալին հայտնել են, որ Apple-ի PR թիմը նախատեսում է նոր արտադրանք թողարկել «հաջորդ շաբաթ»։ Նշվում է, որ 2022 թվականի մարտի 8-ին Apple-ը ներկայացրել է iPhone 13-ը՝ կանաչ գույնով, ինչը իրական է դարձնում iPhone 14-ը նոր գույնով թողարկելու հավանականությունը։
Apple-ի վերջին՝ դեղին գույնով թողարկված սմարթֆոնը եղել է iPhone 11-ը: Լրագրողները նաև նշում են, որ iPhone 14 Pro-ի դեղին գույնի թողարկումը քիչ հավանական է, քանի որ այս դեպքում սմարթֆոնը նման կլինի գոյություն ունեցող ոսկեգույն մոդելին:
Apple-ը սովորաբար վերաթողարկում է արդեն իսկ ներկայացված iPhone-ները նոր գույներով գարնանը` միջին ցիկլի վաճառքը խթանելու համար: Օրինակ, անցյալ տարվա մարտին Apple-ը ներկայացրեց iPhone 13-ը և 13 mini-ն՝ կանաչ գույնով, ինչպես նաև «ալպիական կանաչ» iPhone 13 Pro-ն։ 2021 թվականի ապրիլին iPhone 12-ը և 12 mini-ն թողարկվեցին մանուշակագույնով։