Քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը․ հստակ հանձնարարականներ են տրվել
Advertisement 1000 x 90

Քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը․ հստակ հանձնարարականներ են տրվել

Առողջապահության նախարարությունում նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է կարմրուկի հակազդման միջոցառումների պլանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Բոլոր ուղղություններով անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հստակ հանձնարարականներ են տրվել:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հիշեցնենք, այսօր՝ մարտի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի։