«Հայաստանը փտում է». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանը փտում է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանը փտում է։

Գարշահոտ գանգրենան անարգել տարածվում է մեր երկրով, քանզի ժողովուրդը վարանում է դանակ վերցնել ձեռքը ու կտրել սեփական գոյության մեռուկացած ու նեխած անդամները։

Աստվածաշունչն ասում է. «Թե աչքդ քեզ հանցանքին է գայթակղում, հանիր այն և դե՛ն գցիր քեզնից, թե ձեռքդ քեզ հանցանքին է գայթակղում, կտրի՛ր:

Ավելի լավ է քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմնով ընկնես գեհեն» (Մատթեոսի ավետարան, «Լեռան քարոզը»):

Կկարողանա՞նք մենք, որպես ժողովուրդ, կտրել ու դեն նետել այս բարոյալքող ներկայի նկատմամբ հավաքական անտարբերության գայթակղությունը թե՞ ազգովի վերջնականապես կընկնեն գեհեն…»



Նման նյութեր