Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում գրել է․
«Երևանի քաղաքապետարան, կամ «կարմիր գծերը» հանեք, կամ այդ նշված հատվածներում ամեն քայլափոխին «ծառայողական կանգառներ» մի թույլատրեք: Թե չէ ստացվում է գումարը օրինական վճարում ենք, իսկ այդ գծերի վրա ինչ-որ անհասկանալի մարդիկ կանգնած թույլ են տալիս կանգնել կամ թույլ չեն տալիս: Ոնց որ 2000-նների սկիզբը լինի:
Դուք հլը այս մանր-մունր հարցերը կարգավորեք… հետո մետրոյի նոր կայարաններից խոսեք, որ գոնե հավատանք»։