
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Կարայի Աշտիյանին երկուշաբթի խոստացել է ներկայացնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտի «նոր ձեռքբերումները»։
«ԱԹՍ-ների արտադրության ոլորտում մենք ունենք նոր ձեռքբերումներ, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում», — Tasnim-ը մեջբերում է Աշտիյանիի խոսքը։
Իրանը վերջին տարիներին սպառազինություն է մշակում։ Մասնավորապես, փորձարկվել է իրանական նոր սերնդի Mersad-16 բազմանպատակային զենիթահրթիռային համալիրը։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաեւ, որ իր սպառազինությունում հայտնվել է նոր Paveh թեւավոր հրթիռը, որի թռիչքի հեռահարությունը հասնում է 1650 կիլոմետրի։