
Մարտի 6-ին, ժամը 13:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: