
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Intimissimi-ի համաշխարհային դեսպանը և լուսանկարվել ներքնազգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
53-ամյա դերասանուհին դարձել է Intimissimi ներքնազգեստի իտալական ապրանքանիշի նոր գովազդային արշավի դեմքը։ Լուսանկարներում նա կեցվածք է ընդունել կապույտ, կարմիր և վարդագույն ներքնազգեստերով, ինչպես նաև ատլասե խալաթներով։