Դանիայի ՊՆ-ն աշխատակիցներին արգելել է TikTok-ն օգտագործել ծառայողական սարքերում
Advertisement 1000 x 90

Դանիայի ՊՆ-ն աշխատակիցներին արգելել է TikTok-ն օգտագործել ծառայողական սարքերում

Դանիայի պաշտպանության նախարարությունն իր աշխատակիցներին արգելել է չինական TikTok հավելվածն օգտագործել ծառայողական սարքերում։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։

«Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել արգելել աշխատակիցներին օգտագործել TikTok հավելվածը պաշտոնական սարքերում։ Որոշումն ընդունվել է՝ որպես շարունակություն Կիբեռանվտանգության կենտրոնի 2023 թվականի փետրվարի 24-ի հանձնարարականի։ Գերատեսչությունն այս քայլին դիմում է «անվտանգության մի շարք լուրջ նկատառումներից ելնելով», ասվում է տեքստում։

Որոշման մասին տեղեկացվել են ՊՆ բոլոր աշխատակիցները։ Նրանց հանձնարարված է որքան հնարավոր է շուտ հեռացնել TikTok հավելվածն իրենց առայողական հեռախոսներից եւ այլ սարքերից։

Փետրվարի վերջին Դանիայի խորհրդարանը հայտարարել է օրենսդիր մարմնի բոլոր անդամների եւ աշխատակիցների համար TikTok-ից հրաժարվելու «կիբեռանվտանգության հետ կապված» առաջարկության մասին: