Հայտնի են Հայաստանում առաջին անգամ անցկացվող Capture the Flag մրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի են Հայաստանում առաջին անգամ անցկացվող Capture the Flag մրցույթի հաղթողները

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN):

Մրցույթի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), «1guard Security» ընկերությունը և «Մայքրոսոֆթ Հայաստանը»:

Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ մրցույթի նպատակն էր՝ բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում:

Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրամարվել էին սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր էր կոտրել: Քանի որ մրցույթը կրում էր կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ՝ կային հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 120 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 28 թիմ: Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է կոտրեին իրենց տրամադրված սերվերները, ծառայությունները, կայքերն ու ծրագրերը և հավաքեին համապատասխան միավորներ:

Մրցույթում հաղթող ճանաչվեց 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը՝ հավաքելով 11400 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը՝ 11200 միավորով, իսկ երրորդ հորիզոնականի թիմը՝ vir00s-ը, հավաքել է 9150 միավոր:

Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների:

Նախատեսվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացվի 2-3 անգամ: Մրցույթի աջակիցներն էին Մոնիտիս, Մետրոնոմ ընկերությունները և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր